100-ամյակի միջոցառումներ. սեպտեմբեր

Հայաստանի Հանրապետության  և Մայիսյան Հերոսամարտերի  100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվեցին Փամբակի հիմնական դպրոցում: Սեպտեմբերի 26-ին դասվարներ Մ. Ամիրյանի և Ռ. ՈՒլիխանյանի նախաձեռնությամբ Փամբակի դպրոցի բակում՝ բնության գողտրիկ գրկում, կազմակերպվեց միջոցառում, որտեղ աշակերտները ներկայացրին հայրենասիրական երգերի ընտրանի՝  նվիրված Մայիսյան հերոսամարտերի  քաջարի հերոսներին: Բնության հետ ներդաշնակ էին աշակերտների սրտառուչ ու հուզիչ երգերն ու խրոխտ պարերը: Դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները , ծնողներն ու հյուրերը մեծ բավականություն ստացան:

Փահլևանների փառատոն Ամբերդում

Փամբակի հ/դ-ի աշակերտները 2018թ. սեպտեմբերի 23-ին Փամբակում՝ Հասմիկ Բաղրամյանի հիմնած նորաբաց ազգագրական մշակույթի կենտրոնի «Հեքիաթի տուն» ազգագրական երգի, պարի և հեքիաթասացների խմբերով իրենց ելույթը ներկայացրին Ամբերդում կայացած Փահլևանների փառատոնում:

Անկախության 27 ամյակը

«ՀՀ Լոռու մարզի Փամբակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում  2018թ. սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ միջոցառում ` նվիրված ՀՀ –ի անկախության 27-ամյակին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, ուսուցիչները, ծնողները: Աշակերտները մեծ ոգևորվածությամբ և հպարտությամբ մասնակցեցին միջոցառմանը: Աշակերտները ներկայացրեցին Հայաստանի ազգային տարազը, լեզուն, երգը, պարը: Ներկայացրեցին մեր երկրի անցած և հաղթանակած օրերը:

Յուրաքանչյուր հայ  մարդ հպարտ է, որ ծնվել և ապրում է ազատ,անկախ Հայաստանում:

Միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով:

Սեպտեմբերյան Համապետական շաբաթօրյակը

2018թ. սեպտեմբերի 8-ին «ՀՀ Լոռու մարզի Փամբակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվեց համապետական շաբաթօրյակ, որին մասնակցում էին դպրոցի տնօրենը, ուսուցիչները, աշակերտները և ծնողները: Շաբաթօրյակը կազմակերպվեց բարձր մակարդակով, որն ուներ դաստիարակչական նշանակություն: Աշակերտները մեծ սիրով և խնամքով սկսեցին մագրել և խնամել դպրոցի հարակից այգին, պտղատու ծառերը և դպրոցի բակի գույնզգույն ծաղիկները: Կարծես դպրոցի շուրջը հավաքվել էր ժրաջան մեղուների մի խումբ:

Ոզնի 2018

Փամբակիհիմնականդպրոցիաշակերտներ Մ. Խաչատրյանը և Գ. Բեգլարյանը, հաղթահարելով «Ոզնի» համակարգչային մրցույթի դպրոցականփուլը, մայիսի 17–ին մասնակցեցին մրցույթի երկրորդ փուլին, որը անցկացվեց մայրաքաղաքի Հայ-հնդկական  ՏՀՏ գերազանցության կենտրոնում: Մրցույթը հնարավորություն է տալիս զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները,  հետաքրքիր աշխատանքներ ստեղծելու համար, շարժել երևակայությունը:

Այցելություն «ATP» կենտրոն

     Փամբակի հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գ. Գոգչյանը և դպրոցի աշակերտները էքսկուրսիա կատարեցին դեպի Մարգահովիտի բնապահպանական «ATP»  կենտրոն: Մասնակցեցին բնապահպանական սեմինարին՝ ձեռք բերելով անհրաժեշտ և օգտակար բազմաթիվ գիտելիքներ: Տեսան և ուսումնասիրեցին ՀՀ  «Կարմիր» գրքում գրանցված և էնդեմիկ տարբեր բույսեր, սովորեցին հողերի պարարտացման արդյունավետ եղանակներ:

     Էքսկուրսիան տպավորիչ էր և ուսուցանող:

Մայիսի 9

Չնայած անընդհատ տեղացող անձրևին, ոչինչ չխանգարեց, որ Փամբակի հիմնական դպրոցի աշակերտներն այցելեն գյուղի հուշակոթող  և իրենց հարգանքի տուրքը մատուցեն Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:

Ցուցահանդես

   27.04.2018թ. նկարների ցուցահանդես էր Փամբակի հիմնական դպրոցում՝  նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, որը նախաձեռնել էին հաստատության ուսուցիչներ Մ. Ամիրյանը և Մ. Սուքասյանը: Ցուցահանդեսում ներկայացված էին աշակերտների ձեռքով արված նկարները:

   Հերոսամարտերի մասին ելույթով հանդես եկան 7-8-րդ դասարանների աշակերտները: Նրանք երդվեցին, որ կլինեն Անդրանիկի ու Նժդեհի արժանի հետևորդները և անսասան կպահեն իրենց ժառանգված հայրենիքի սահմանները:    

Բնագիտության շաբաթ

   

  Ապրիլի 19-ին «ՀՀ Լոռու մարզի Փամբակի հիմնական դպրոցում» ՊՈԱԿ-ում «Բնագիտության» առարկայական շաբաթվա շրջանակներում դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գ.Գոգչյանը կազմակորպել էր առարկայական միջոցառում:

     5-9-րդ դասարանների աշակերտները պատրաստել էին նկարազարդ պաստառներ իրենց հուզող թեմաների վերաբերյալ:

     Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր դասարանից 2-ական աշակերտ վարժ և սահուն հայերենով ներկայացրին պաստառները, որոնք վերաբերում էին «Մթնոլորտ», «Անօրգանական նյութերիդասերը», «Սողուններ», «Վիտամիններ», «Մուտացիա», «Օրգանիզմների հարմարվածությունն արտաքին միջավայրի պայմաններին» թեմաներին:

      Միջոցառմանը գարնանային բուրմունքով, արևոտ ներկայությամբ մասնակցում էր նաև բաց լուսամուտներից քիչ հեռու տարածվող Փամբակի անտառը՝ թռչունների բազմաձայն երաժշտությամբ և ծառերի կանաչով ու ծաղկունքով:

Զատիկ

    Դրսում  անուշաբույր  գարունն է  տարածել իր թևերը, բուրում են  մանուշակները, գինարբուկները…

    Իսկ Փամբակի  հիմնական դպրոցում կրկին տոնական  տրամադրություն է: Աշակերտները  կազմակերպել  են  ցերեկույթ՝ նվիրված Սուրբ Զատիկի տոնին, տոնականորեն զարդարել դպրոցի դահլիճը: Դպրոցի սաները ներկայացրեցին  Սուրբ Զատիկի խորհուրդը,  ցուցադրեցին  տոնին նվիրված  բեմականացում, երգեցին իմաստավորող երգեր, պարեցին ՙՙՓափուռի՚՚: